Աթենքում երիտասարդները բողոքում են կրթական պայմանների և կյանքի բարձր ծախսերի դեմ

17:53, 05.11.2026

Հունաստանի Աթենք քաղաքի կենտրոնում ուսանողական բողոքի ցույց է ընթանում։ Երիտասարդ մասնակիցները նշում են, որ բողոքում են կրթական համակարգի պայմանների և բարձր կենսապահովման ծախսերի դեմ։

Աթենքի համալսարանի դիմաց հավաքվածները նշում են, որ չեն կարողանում վճարել տարրական կենսապահովման ծախսերի համար, ինչպիսիք են վարձը, մթերքները և դպրոցական պարագաները։ Ուսանողական միությունները պահանջում են, որ պետությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի կրթության բարելավման համար։

Բողոքի ցույցին միացել են նաև ուսուցիչները՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և կրթական ոլորտի վիճակի բարելավում։

«Մենք պահանջում ենք արժանապատիվ աշխատավարձ, անվտանգ շենքեր և դպրոցներ, որոնք կրթություն կապահովեն մեր բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց տնտեսական վիճակից, ծագումից կամ սեռից։ Մենք կարծում ենք, որ դպրոցներում առկա իրավիճակն անընդունելի է, այդ թվում՝ սարքավորումների առումով», – հայտարարել է Միջնակարգ կրթության ուսուցիչների ֆեդերացիայի նախագահ Անդրեաս Կարգոպուլոսը։ Հունաստանի կառավարությունը հայտարարել է, որ աշխատում է ուսանողական նոր բնակարանների կառուցման նախագծի վրա և բարելավում է առկա ենթակառուցվածքները։

Նմանատիպ