Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին գտնվում է Հունգարիա։ Ինչպես հայտնել է Հունգարիայում Վրաստանի դեսպան Թամար Լիլուաշվիլին, Բոճորիշվիլին երկիր է եկել հունգարական կողմի հրավերով։
Սեփական տեղեկությունների համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսված է Բոճորիշվիլիի հանդիպումը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի, ինչպես նաև Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարարի հետ։
«Հունգարական կողմի հրավերով ԵՄ նախագահության շրջանակներում պաշտոնական այց է իրականացվում Բուդապեշտ։ Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև Եվրոպական հարցերի նախարարի հետ, որտեղ ևս մեկ անգամ կհաստատվի Վրաստանի եվրաատլանտյան անփոփոխ կուրսը։ Ինչպես գիտեք, հունգարական կողմը միշտ կողմ է Վրաստանին, ինչպես նաև աջակցում է Վրաստանին եվրատլանտյան ճանապարհին։ Ակնկալվում է, որ Հունգարիան հերթական անգամ իր աջակցությունը կհայտնի Վրաստանին։ Մեր կողմից ևս մեկ անգամ կլսվեն այն մեսիջները, որոնք միշտ եղել են մեր առաջնահերթությունը՝ եվրատլանտյան ինտեգրումը և անփոփոխ կուրսը, որով ընթանում է Վրաստանը»,- ասել է Թամար Լիլուաշվիլին։