Մակա Բոճորիշվիլի - Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովը կարևոր միջոցառում է, այն լավագույն հնարավորությունն է տարբեր պետությունների հետ քաղաքական երկխոսություն վարելու համար
Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովը կարևոր միջազգային միջոցառում է, որը միավորում է բարձր մակարդակի քաղաքական և գործարար ներկայացուցիչներ: Վրաստանի վարչապետի մասնակցությունը այս գագաթնաժողովին ստեղծում է զգալի հնարավորություններ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում,- ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նրա խոսքով՝ վարչապետը գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի տարբեր միջոցառումների և երկկողմ հանդիպումներ կունենա։
«Վարչապետը կմասնակցի մի շարք միջոցառումների: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների ղեկավարների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Սա, իհարկե, լավագույն հնարավորությունն է տարբեր պետությունների հետ քաղաքական երկխոսություն վարելու՝ համաձայն Վրաստանի շահերի», – ասել է Մակա Բոճորիշվիլին։