Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի և Ֆրիդրիխ Մերցի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Լրագրողը Պեսկովին հարցրել է, թե ինչպես կվարվի Պուտինը, եթե Կրեմլ զանգահարի Մակրոնը կամ Մերցը։
«Նա կվերցնի լսափողը։ Նա պատրաստ է երկխոսության բոլորի հետ», — պատասխանել է Կրեմլի մամուլի քարտուղարը։
Բացի այդ, Դմիտրի Պեսկովին հարցրել են, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունենալ նաև Վոլոդիմիր Զելենսկիի հետ, Պեսկովը լրագրողին պատասխանել է, որ «դեռ ոչ ոք չի զանգահարել»։
Ի գիտություն՝ ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահը և Նորվեգիայի վարչապետը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։