Մակա Բոճորիշվիլի. Առանց վիզայի երթևեկությունը կասեցնելով՝ շանտաժի են ենթարկվում Վրաստանի քաղաքացիները, վստահ եմ, որ Եվրամիությունում ոչ ոք չի կիսի այս մոտեցումը, բնակչությունը ոչ մի կերպ չի պատժվի

22:12, 12.12.2024

«Դադարեցնելով առանց վիզայի երթևեկությունը, փաստացի շանտաժի են ենթարկում Վրաստանի քաղաքացիներին։ Վրաստանի քաղաքացիներին վախեցնում է այն փաստը, որ իրենց դեմ կարող են կիրառվել որոշակի միջոցներ, ինչը որոշակիորեն ԵՄ քաղաքականության գործիքավորումն է։ Գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ Եվրամիությունում ոչ ոք չի կիսի նման մոտեցումը և այնպես չի լինի, որ Վրաստանի բնակչությունը որևէ կերպ պատժվի»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճճորիշվիլին:

Ինչպես նշեց Բոճորիշվիլին, դեկտեմբերի 16-ին Վրաստանի վերաբերյալ քննարկումներ կլինեն ԵՄ անդամ երկրների միջև։ Նրա պարզաբանմամբ՝ ինքը չի ակնկալում, որ որոշումները կլինեն այնպիսի ձևի, որը կվնասի երկկողմ հարաբերություններին։

«Սպասենք դեկտեմբերի 16-ի քննարկումներին։ Մենք գիտենք և տեսնում ենք, որ որոշ անդամ երկրներ բացահայտ բավականին ագրեսիվ դիրքորոշումներ ունեն, և դա նույնիսկ բարձրաձայնում են Վրաստանի հետ կապված, թեև գիտենք նաև, որ ԵՄ անդամ մեծ թվով երկրներ չեն կիսում այդ դիրքորոշումները։ Այնպես որ, եկեք առաջ չընկնենք: Սպասենք քննարկումներին, ինչ քննարկումներ պետք է լինեն ԵՄ անդամ երկրների միջև և այն մեսիջներին, որոնք մենք կլսենք Բրյուսելից, և որոնց շրջանակներում պետք է աշխատենք Բրյուսելի հետ։ ԵՄ անդամ երկրներից կան երկրներ, որոնք այլ կերպ են մտածում, կան ԵՄ անդամ երկրներ, որոնք շատ ավելի քննադատաբար են վերաբերվում Վրաստանի կառավարությանը։ Սակայն Եվրամիությունում կա 27 երկիր, և որոշումները միաձայն են ընդունվում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, պատժամիջոցներին կամ այլ պատժիչ միջոցներին»,- ասել է Մակա Բոճորիշվիլին։

Նմանատիպ