Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ
2025 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլու և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի հեռախոսազրույցը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ կողմերն դրականորեն են գնահատել 2025 թվականի ընթացքում երկկողմ հարաբերությունների դինամիկան։
«Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և տրանզիտ-լոգիստիկ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությանը։
Կողմերը նշել են նաև բարձր մակարդակի այցերի փոխանակման նշանակությունը, ինչը նպաստում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը, և քննարկել են առաջիկա ծրագրերը», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։