Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Բաթումիում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիին։
Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նախարարները խոսել են Վրաստան-Ղազախստան ռազմավարական հարաբերությունների շրջանակներում առկա օրակարգային հարցերի մասին։
«Նշվել են երկրների միջև քաղաքական երկխոսության և տնտեսական ուղղությամբ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Ուշադրություն է դարձվել բարձր մակարդակի այցելությունների փոխանակման հարցին։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Բաթումիում», – նշված է գերատեսչության տեղեկատվության մեջ։