Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաթումիի ծովային նավահանգիստ
Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանում այցով գտնվող Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները, Վրաստանի փոխվարչապետ Մակա Բոչորիշվիլիի հետ միասին, այցելել են Բաթումիի ծովային նավահանգիստ և զննել տերմինալային ենթակառուցվածքը։
Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Իվանե Աբաշիձեն հյուրերին ծանոթացրել է Վրաստանի ծովային նավահանգիստների գործունեությանը, առկա տարանցիկ հնարավորություններին, ընթացիկ և ծրագրված ենթակառուցվածքային նախագծերին։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի ռազմավարական կարևորությանը և Միջին միջանցքի զարգացման գործում երկրի ծովային նավահանգիստների դերին։
Ընդգծվել է Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի ռազմավարական կարևորությունը, որի իրականացումը կբարձրացնի Վրաստանի ծովային տրանսպորտային հնարավորությունները», – նշված է տեղեկատվության մեջ։