Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո ուսանողական միությունների ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաները շարունակելու կոչով
Սֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո ուսանողական միությունների ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաները շարունակելու կոչով։
Ֆրանսիայի նախագահը ուսանողական միության ներկայացուցիչներին բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր առաջին անգամ է հանդիպել։ Երիտասարդները նախագահի հետ հանդիպում էին պահանջում մի քանի շաբաթվա ընթացքում։ Հանդիպումից հետո ուսանողական միությունների ներկայացուցիչները երկխոսությունը գնահատել են կառուցողական, սակայն հայտարարել են, որ կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։ Նրանց խոսքով՝ նախագահը լսել է իրենց պահանջները, բայց փոփոխությունների հետ կապված տվել է միայն ընդհանուր խոստումներ։
Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունները։ Ուսանողների ներկայացուցիչների հայտարարությամբ՝ Մակրոնը խոստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համակարգի՝ «Parcoursup»-ի լիարժեք վերանայում։ Հանդիպման ընթացքում քննարկել են բակալավրիատի քննությունների համակարգը, ուսումնական ժամերը և ուսուցիչների դեֆիցիտը։
Հանդիպման ժամանակ հիմնական հարցերից մեկը բողոքի ակցիաների ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու ուսանողների նկատմամբ հնարավոր բռնության դեպքերն էին։ Բացի այդ, հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը դատապարտել է ուսանողների դեմ հնարավոր բռնությունը։
Այնուամենայնիվ, ուսանողական միությունների ներկայացուցիչները գոհ չեն ձեռք բերված արդյունքներից և իշխանություններից սպասում են կոնկրետ քայլերի ձեռնարկման։ Նրանք երիտասարդներին կոչ են անում շարունակել մոբիլիզացիան։