Դոնալդ Թրամփ. Ֆրանսիան իսկապես լուրջ խնդիրներ ունի, վաղվա օրը կարող է վատ լինել երկրի համար

22:32, 23.10.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայում նախատեսված ակցիաների ֆոնին, արձագանքել է Փարիզում Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) հանդիպման անցկացման հարցին։
Նրա խոսքով՝ խաղի հետաձգումը հնարավոր էր։
«Կարծում եմ՝ հնարավոր է, որ վաղվա օրը Ֆրանսիայի համար վատ լինի, ուստի դա մտահոգության տեղիք է տալիս։ Ֆրանսիան իսկապես լուրջ խնդիրներ ունի», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
Հոկտեմբերի 24-ին NFL-ի կանոնավոր առաջնության առաջին հանդիպումը կանցկացվի Փարիզի մերձակայքում՝ Սեն Դենիում գտնվող «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Ի գիտություն՝ հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում նախատեսված է մասշտաբային բողոքի ակցիա։ Երկրի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ողջ երկրում կմոբիլիզացվի 70 հազար ոստիկան և ժանդարմ։ Ֆրանսիայի իշխանությունները մի շարք քաղաքներում հայտարարել են մասնակի և տեղական պարետային ժամ։

Նմանատիպ