ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ավելի քան 10,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

16:00, 09.08.2022

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից ավելի քան 10,5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան։ Այս հարցի վերաբերյալ տվյալները տարածում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Գրասենյակի վիճակագրությունը ցույց է տալիս ուկրաինացիների թիվը, ովքեր գոնե մեկ անգամ հատել են երկրի սահմանը։ Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 4,4 մլն մարդ հատել է Ուկրաինայի սահմանը հակառակ ուղղությամբ, այսինքն՝ վերադարձել հայրենիք։

Ուկրաինացի փախստականների մեծ մասը՝ մոտ 1,2 միլիոն մարդ, տեղափոխվել է Լեհաստան, որին հաջորդում են Գերմանիան՝ 900 հազար փախստականով, Չեխիան՝ 400 հազար փախստականով։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 1,9 մլն ուկրաինացիներ հատել են Ռուսաստանի սահմանը։

Նմանատիպ