ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն, համավարակի պատճառով, աշխարհի ամենաաղքատ երկրները կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ:
Փորձագետները կանխատեսում են իրավիճակի վատթարացում 47 երկրներում, որտեղ 32 միլիոն մարդու սպասվում է ծայրահեղ աղքատություն:
Ինչպես պարզվում է զեկույցից, չնայած նրան, որ պակաս զարգացած երկրները համավարակից տուժել են ավելի քիչ, քան սպասվում էր, 2020 թվականը այս երկրներում վերջին 30 տարվա ընթացքում տնտեսապես ամենադժվարն էր:
Տարեկան տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսված 5 տոկոսից ընկել է 0,4 տոկոսի: