ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները չեն համաձայնվում Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման հետ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները չեն համաձայնվում և դատապարտում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը, որի համաձայն Դոնալդ Թրամփը ճանաչել է Գոլանի բարձունքներում Իսրաելի ինքնիշխանությունը:
Բելգիայի, բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի կառավարությունները հայտարարում են, որ եվրոպական դիրքորոշումը չի փոխվել և Գոլանի բարձունքները մնում են Իսրաելի կողմից բռնազավթված Սիրիայի տարածքներ:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք բանաձև կոչ է անում Իսրաելին հեռանալ Գոլանի բարձունքներից:
երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչել է Իսրաելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում: