ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Երուսաղեմի կարգավիճակի մասին բանաձևի համար կքվեարկի
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին արտակարգ նիստ կանցկացնի, որի ընթացքում կքվեարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը դատապարտող բանաձևի նախագիծը, հաղորդում է AFP- ն:
Նախօրեին Միացյալ Նահանգները վետո դրեցին այս բանաձեւին, որին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 14 պետություններ աջակցեցին:
Թուրքիան և Եմենը Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության անունից դիմել են Գլխավոր ասամբլեային հրատապ նիստ հրավիրելու համար:
Այս երկու երկրները շրջանառության մեջ դրեցին բանաձևի նախագիծը, որը հաստատում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում իրավական ուժ չունի և պետք է չեղյալ համարվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan