Մահմեդական աշխարը նշում է Ռամադանի տոնը
Մահմեդական աշխարը նշում է Ռամադանի տոնը

Մահմեդական աշխարհն այսօրվանից, երեք օրվա ընթացում նշում է Ռամադան բայրամի տոնը: Տոնը նշել են Թբիլիսիում, Օրթաճալայում գտնվող Ջումա մզկիթում, որտեղ տարբեր ազգության մահմեդականները հավաքվել են առավոտյան, լուսաբացին և կարդացել Ռամադանի աղոթքը:

«Այսօր մեծագույն տոն է: Մենք 29 օր պահք ենք պահում, իսկ վերջին օրը գալիս ենք այստեղ ՝ Բայրամի տոնին և աղոթում: Այս տոնն ունի մեծ ուժ»,- հայտարարել է մզկիթի իմամ Ռամին Հուսեյն Ալիևը:

Մահմեդականների այս կարևոր և սուրբ տոնին նախորդում է Ռամադանի ամիսը, երբ մահմեդականները ենթարկվում են պահքի և աղոթքի առանձնահատուկ կանոններին:

Մասնավորապես, 29-30 օրվա ընթացքում, հավատացյալները լուսաբացից մինչև մայրամուտ չեն ընդունում սնունդ և ոչ էլ ջուր: Ինչպես նաև հրաժարվում են ծխախոտից, իսկ գիշերը թեթև ընթրում և մինչև լուսաբացը նախաճաշում:

Ռամադանը լուսնի օրացույցի 9-րդ ամիսն է և նրա կարևորությունը կայանում է նրանում, որ Ալլահը մահմեդականներին սուրբ գիրքը՝ Ղուրանը ուղարկել է հենց այդ ժամանակահատվածում: