Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձե - Շնորհակալ ենք, որ Ռամադանի ամսվա ընթացող կառավարության կողմից աջակցություն ենք ունեցել երեկոյան աղոթքների կապակցությամբ
Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձե - Շնորհակալ ենք, որ Ռամադանի ամսվա ընթացող կառավարության կողմից աջակցություն ենք ունեցել երեկոյան աղոթքների կապակցությամբ

Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, Ռամադանի ամսվա ընթացքում երեկոյան աղոթքների կապակցությամբ, կառավարության կողմից աջակցելու համար:

«Նախ շնորհակալություն հրավերի համար, թող Աստված օրհնի ու զորացնի ձեզ: Ցանկանում եմ ջերմ ողջույններ հղել մեր ծխական համայնքի կողմից: Մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը Ռամադան ամսվա ընթացքում կառավարության կողմից երեկոյան աղոթքների վերաբերյալ ցուցաբերած աջակցության համար: Մենք, իր հերթին, պահպանում ենք բոլոր կարգավորումները, որոնք տրվում են համապատասխան, առողջապահության և պետական ​​մարմինների կողմից, որպեսզի միասնական ուժերով կարողանանք հաղահարել համավարակը: Մեր երկիրը պատմականորեն և նույնիսկ այսօր առանձնանում է մշակութային, էթնիկական, դավանաբանական բազմազանությամբ և այդ բազմազանությունը մեր պատմական նվաճումն է, ազգային և մշակութային հարստությունը:

Ես կցանկանայի նշել, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր այս երկրում, տարբեր էթնիկ և դավանանքի մարդիկ գոյատևել են ներդաշնակ, եղբայրական, ընկերական և նպաստել են միավորված, ուժեղ երկրի կառուցմանը: Այսօր էլ այդպես է և այդ ուղղությամբ տեսնում ենք ձեր աջակցությունը, պատրաստակամությունն ու նախաձեռնությունները»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն:

Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը: