Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն
Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Երկրի գործող նախագահ Էմերսոն Մանգագվան նախկին նախագահի մահվան լուրը հաստատել է «Թվիթեր» սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությունում: Նա Ռոբերտ Մուգաբեին հիշատակել է որպես երկրի հիմնադիր հայր:

Ռոբերտ Մուգաբեն անկախության ձեռքբերումից հետո դարձել է Զիմբաբվեի առաջին առաջնորդներից, որը երկիրը ղեկավարում էր 1987-2017 թվականներին: Մուգաբեն հրաժարական էր տվել զինվորականների և կառավարող կուսակցության ազդեցության արդյունքում: