Մահացել է Թբիլիսիի «Դինամոյի» «ոսկե սերնդի» ֆուտբոլիստ Գոչա Մաչաիձեն #1TVSPORT

10:40, 21.11.2026

76 տարեկան հասակում մահացել է Թբիլիսիի «Դինամոյի» «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից Գոչա Մաչաիձեն․ այս մասին տեղեկատվություն են տարածում ընտանիքի մտերիմները։

Գոչա Մաչաիձեն ծնվել է 1950 թվականի հունիսի 21-ին Ամբրոլաուրիում։ Հանդես է եկել կիսապաշտպանի և պաշտպանի դիրքերում։ Տարբեր տարիների պաշտպանել է Թբիլիսիի «Լոկոմոտիվի», Ռուսթավիի «Մետալուրգի», Թբիլիսիի «Դինամոյի», Լանչխութիի «Գուրիայի», Մոսկվայի «Սպարտակի» և Քութաիսիի «Տորպեդոյի» պատիվը։

Թբիլիսիի «Դինամոյի» կազմում դարձել է Խորհրդային Միության չեմպիոն (1978), փոխչեմպիոն (1977) և կրկնակի բրոնզե մեդալակիր։ Եղել է նաև Խորհրդային Միության գավաթի կրկնակի գավաթակիր (1976, 1979) և եզրափակչի մասնակից (1980)։

Բացի այդ, Գոչա Մաչաիձեն եվրագավաթներում «Դինամոյի» պատիվը պաշտպանել է 13 հանդիպման ընթացքում։ Դրանցից մեկ խաղն անցկացրել է Գավաթակիրների գավաթում, տասը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթում, իսկ երկուսը՝ Եվրոպայի չեմպիոնների գավաթում։

Մաչաիձեն 1981-1982 թվականներին Քութաիսիի «Տորպեդոյի» կազմում Խորհրդային Միության առաջին լիգայում անցկացրել է 39 հանդիպում և խփել մեկ գոլ։ Նա թիմին օգնել է նվաճել բարձրագույն լիգայի ուղեգիր։

Գոչա Մաչաիձեն ֆուտբոլային կարիերան ավարտել է 1982 թվականին՝ հենց Քութաիսիի «Տորպեդոյում»։

Նմանատիպ