Ցոտնե Իվանիշվիլի. Դժվար է բառերով փոխանցել այն ծանրագույն ցավը, որը զգում է յուրաքանչյուր վրացի Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և մեր երկրին
Ցոտնե Իվանիշվիլին ցավակցում է Փոնիճալայի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Դժվար է բառերով փոխանցել այն ծանրագույն ցավը, որը զգում է յուրաքանչյուր վրացի Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և մեր երկրին այս ծանր փորձության առթիվ։ Հավերժ հիշատակ զոհվածների հոգիներին»,- սոցիալական ցանցում գրում է Ցոտնե Իվանիշվիլին։
Նոյեմբերի 19-ին Փոնիճալայի բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունին հաջորդել էր փլուզում։ Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, իսկ հինգ տուժած տեղափոխվել է կլինիկաներ, նրանցից երեքը շարունակում են մնալ բուժհաստատություններում։
Վրաստանի կառավարության կարգադրությամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։