Մահացել է ռեժիսոր և դերասան Գոգի Քավթարաձեն
Մահացել է ռեժիսոր և դերասան Գոգի Քավթարաձեն

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր և դերասան Գոգի Քավթարաձեն:

Ընտանիքի անդամները Վրաստանի առաջի հետ զրույցում հաստատել են այդ լուրը:

Գոգի Քավթարաձեն 1963–1969 և 1972–1976 թվականներին եղել է Ռուսթավելի թատրոնի դերասան, ռեժիսոր: 1969-1972 թվականներին եղել է Բաթումիի թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1974-1976 թվականներին ՝ թատերական ինստիտուտի մանկավարժ: 1976–1982 թվականներին Քութաիսիի թատրոնի ռեժիսորն էր, գիտական ​​ղեկավաը: 1982-1992 թվականներին Սոխումի թատրոնի ռեժիսորը, գեղարվեստական ​​ղեկավարը, 1992-1999 թվականներին Ալեքսանդր Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար: 1999-2004 թվականներին եղել է Ռուսթավիի թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարը, 1990-1991 թվականներին եղել է Վրաստանի առաջին գումարման գերագույն խորհրդի անդամ, ստորագրել է Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման ակտը: 2012-2016 թվականներին եղել է Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի անդամ:

Նա բեմադրել է շուրջ 90 պիես, նկարահանվել է 25 ֆիլմում, եղել է Վրաստանի կինեմատոգրաֆիստների ստեղծագործական միության անդամ, Վրաստանի պետական ​​մրցանակի դափնեկիր, Կոտե Մարջանիշվիլիի մրցանակի դափնեկիր և Պատվո շքանշանի ասպետ: