Մահացել է Նիկոլոզ Լեկիշվիլին
Մահացել է մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Նիկոլոզ (Նիկո) Լեկիշվիլին։ Նիկոլոզ Լեկիշվիլին ծնվել է 1947 թվականին:
Նիկոլոզ Լեկիշվիլին տարբեր տարիներին աշխատել է տարբեր բարձր պաշտոններում։ Նրանցից 1993-1995 թվականներին եղել է հանրապետության փոխվարչապետ, 1993-1995 թվականներին՝ Թբիլիսիի քաղաքապետ։ Նաև Նիկոլոզ Լեկիշվիլին 1995-1998 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետության պետնախարարը, 1990-1991 թվականներին՝ Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, «Վրաստանի միացյալ կոմունիստական կուսակցություն» ընտրական բլոկում։
Ստորագրել է Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտը (1991 թ. ապրիլի 9)։
Բացի այդ, Նիկոլոզ Լեկիշվիլին 1992-1995 թվականներին եղել է Վրաստանի 3-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 1999-2004 թվականներին՝ Վրաստանի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, 2004-2008թթ. Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ 2019 թվականին Նիկոլոզ Լեկիշվիլին ստացել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում։