Մահացել է Միխայիլ Գորբաչովը
91 տարեկան հասակում մահացել է նախկին Խորհրդային Միության առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ Գորբաչովը մահացել է այսօր հիվանդանոցում՝ երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո։
Միխայիլ Գորբաչովը ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարն էր և Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը։