Վենեսուելայում հայտարարում են, որ այսօր տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 164 մարդ

17:35, 25.06.2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով առնվազն 164 մարդ է զոհվել, 971-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում 32 զոհի և 700 վիրավորի մասին։

Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար ժամանում են փրկարարներ նաև այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։

Սա Վենեսուելայում վերջին ավելի քան մեկ դարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր։

Վենեսուելայում տեղի է ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնց հաջորդել են ուժեղ հետցնցումներ։

Նմանատիպ