Խորհրդարանը պաշտպանել է արագության գերազանցման համար սահմանված տուգանքների նվազեցումը

15:55, 25.06.2026

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ աջակցել է «Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որը նախատեսում է սահմանված երթևեկության արագությունը գերազանցելու համար սահմանված տուգանքների նվազեցում։

Լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն։

Փոփոխությունների համաձայն՝ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից սահմանված երթևեկության արագությունը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 30 կմ/ժ-ով գերազանցելը կառաջացնի տուգանք 50 լարիի չափով՝ 100 լարիի փոխարեն։ 30 կմ/ժ-ից մինչև 50 կմ/ժ արագության գերազանցումը կառաջացնի տուգանք 100 լարիի չափով՝ 300 լարիի փոխարեն, իսկ արագությունը 50 կմ/ժ-ից ավելի գերազանցելու համար սահմանվում է 300 լարի տուգանք։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծառերն ու թփերը վնասելը կառաջացնի տուգանք 500 լարիի չափով՝ 5 000 լարիի փոխարեն։

Բացի այդ, գիշերային ժամը 01:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, երբ հասարակական տրանսպորտը չի գործում, բաշխիչ (դիստրիբյուտորական) մեքենաներին թույլ կտրվի կանգնել հատուկ ավտոբուսային գոտում (այսպես կոչված՝ BUS LANE-ում)՝ բեռը բեռնաթափելու համար։

Նմանատիպ