Մահացել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստը
Մահացել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստը

Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում,- հաղորդում է «La Gazzetta dello Sport»-ը:

Իտալական ակումբը պետք է այսօր արտագնա հանդիպում անցկացներ «Ուդինեզեի» հետ: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում: Հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամանակով:

Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա երկու տարեկան աղջիկ ունի:

Պաշտպանը 14 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում: