Մահացել է Առաջին ալիքի թիմի անդամ Զուրաբ Ճելիձեն

18:15, 12.08.2025

Մահացել է Առաջին ալիքի տարածման ծառայության ղեկավար Զուրաբ Ճելիձեն։ Նա երկար տարիներ եղել է ամենակարևոր տեխնիկական նախագծերի ղեկավարներից մեկը, այդ թվում՝ Առաջին ալիքի տեխնիկական վերազինման նախագծի։

Զուրաբ Ճելիձեն անփոխարինելի մասնագետ էր, որը գլխավոր դերերից մեկն էր խաղացել Առաջին ալիքի տեխնիկական հագեցման և նոր շենք տեղափոխվելու աննախադեպ նախագծում։ Որպես թիմի անդամ և ընկեր՝ նա մեծ կորուստ է Հանրային հեռարձակողի համար, իսկ որպես բարձրաստիճան մասնագետ՝ կորուստ է ամբողջ երկրի համար։

Զուրաբ Ճելիձեն Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի կողմից Վրաստանում թվային հեռարձակման ներդրման գործընթացում ստեղծված հատուկ հանձնաժողովի մշտական անդամ էր։ Նա մեծ ներդրում է ունեցել երկրում հեռարձակման թվայնացման գործընթացում։

Զուրաբ Ճելիձեն 1984 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, եղել է Երկրաֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող և ներգրավված է եղել տարբեր գիտական նախագծերում։ Նա հիմնադրել է Վրաստանում առաջին մասնավոր ռադիոկայանը՝ «Պիրվելի ստերեոն», և համանուն հեռուստաընկերությունը։

Առաջին ալիքը խորը ցավակցություն է հայտնում Զուրաբ Ճելիձեի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։

Նմանատիպ