Միրզա Սուբելիանին լքում է իր պաշտոնը
Միրզա Սուբելիանին լքում է իր պաշտոնը

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության ականատեսներից մեկի հայրը, Միրզա Սուբելիանին դիմել է գլխավոր դատախազին  աշխատանքից հեռանալու դիմումով:

Միրզա Սուբելիանիի հայտարարությամբ, նա իր որդու հետ միասին դեկտեմբերի 1-ին գնացել է դատախազություն:

Միրզա Սուբելիանին տարածել է հայտարարություն, որում ասված է.

«Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել զոհված դեռահասների ընտանիքներին և ցավով նշել տեղի ունեցած ողբերգությունը: Դատապարտում եմ և չեն ընդունում երիտասարդների միջև գոյություն ունեցող ցանկացած դիմակայություն կամ վեճ: Ցավոք իմ անունը նշվել է այս ողբերգության գործում և որոշ խմբեր միտումնավոր տարածել  են սխալ լրատվություն: Ցանկանում եմ նշել, որ ես և իմ որդին, ով եղել է այս ողբերգության ականատեսը, հենց դեկտեմբերի 1-ին այցելել ենք դատախազություն, որտեղ նա ցուցմունք է տվել:Չնայած նրան, որ իմ որդին այս գործով անցնում է որպես վկա, չեմ ցանկանում ստվեր գցել հետաքննության վրա և դիմում եմ գլխավոր դատախազին աշխատանքից հեռանալու դիմումը բավարարելու խնդրանքով»,- ասել է Միրզա Սուբելիանին: