Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը տեղի է ունեցել առանց դիմադրելու և ուժ գործադրելու. ՈՒկրաինայի ՆԳՆ

02:10, 09.12.2017

Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը տեղի է ունեցել առանց դիմադրելու և ուժ գործադրելու, ինչպես նաև ոչ ոք չի տուժել,- այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդակցությունների վարչության տնօրեն Արտյոմ Շևչենկոն:

Միևնույն ժամանակ ՈՒկրաինայի անվտանգության ծառայության շենքի մոտ մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատայինները:

Տեղում հայտնվել են նաև ազգային գվարդիայի ներկայացուցիչները:

Անվտանգության ծառայության շենքի մոտ են հավաքվում նաև Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները:

 

Նմանատիպ