Միխեիլ Ջանելիձեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին շնորհակալություն է հայտնում աջակցության համար
Նախքան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի մեկնարկը Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Ենս Սթոլթենբերգին:
Ինչպես հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն, կայացել է հանդիպում և Ենս Սթոլթենբերգի հետ խոսվել է Վրաստանի առաջընթացի մասին, որին երկիրը հասել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների օգնությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականության և իքնիշխանության, ինչպես նաև Վրաստանի եվրոպական ձգտումների աջակցության համար»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:
Ինչպես հանդիպմանը նշել է Ենս Սթոլթենբերգը, Վրաստանի հետ համագործակցությունը ՆԱՏՕ-ի համար անչափ կարևոր է: Դաշինքի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս արտահայտել է իր և դաշինքի կայուն աջակցությունը Վրաստանի նկատմամբ և ընդգծել Վրաստանի հետ համագործակցության նշանակությունը: