Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է հետագայում էլ կատարել կառավարության ղեկավարի գործառույթները և երկրում նոր ընտրությունների դեպքում չի խուսափի ավելի վաղ տված խոստումներից: Այս մասին նա հայտարարել է ZDF հեռուստաալիքի Was nun ծրագրի եթերում:
«Ես խոստացել եմ ժողորդին ծառայել նախընտրական արշավի ժամանակ: Ես պատասխանատվություն կրող մարդ եմ և պատրաստ եմ այն ստանձնել ապագայում… Ինձ համար նշանակություն ունի նախ երկիրը, հետո կուսակցությունը, հետո ես ինքս»,- ասել է նա՝ հավելելով, որ «կատակերգական» կլիներ, եթե ինքն իր խոստումներից հրաժարվեր ընտրություններից ընդամենը 2 ամիս անց:
Այդպիսով, եթե նախագահը նոր ընտրություններ հայտարարի, Մերկելը չի հանի իր թեկնածությունը:
Մերկելը պատրաստ է, իր խոսքով, բանակցությունների բոլոր կուսակցությունների հետ, ներառյալ՝ կոալիցիայում նախկին գործընկերներ սոցիալ-դեմոկրատների:
Հեղինակ -
Edgar Barsegyan