«Մետաքսյա ճանապարհ» համաժողովի նախապատրաստական աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ
Թբիլիսիի «Մետաքսյա ճանապարհ» համաժողովի նախապատրաստական աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ:
Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում և «Բիլթմոր» հյուրանոցում իրականացվող աշխատանքների հետ ծանոթացել է էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն:
«Բիլթմոր»-ում միջոցառմանը մասնակցելու նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչներ անցնում են գրանցման գործընթացը:
Նշենք, որ «Մետաքսյա ճանապարհ» վեհաժողովը բացվելու է վաղը օպերայի և բալետի թատրոնում, իսկ նոյեմբերի 29-ին շարունակվելու է «Բիլթմոր» հյուրանոցում:
Վեհաժողովի շրջանակներում ծրագրված է մոտ 150 երկկողմ հանդիպում:
Հեղինակ -
Edgar Barsegyan