Մենք անելու ենք հնարավորինս դպրոցներում անվտանգությունը ապահովելու համար. Չխենկելի
Մենք անելու ենք հնարավորինս դպրոցներում անվտանգությունը ապահովելու համար. Չխենկելի

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն և ցավակցել է զոհված անչափահասների ընտանիքներին:

Ինչպես նշել է նախարարը համապատասխան մարմինները անում են հնարավորինս, կարճ ժամկետում իրականությունը պարզելու նպատակով:

«Առաջին հերթին ցավակցում եմ զոհված երիտասարդների ընտանիքներին: Մեր երեխաների անվտանգությունը մեր հիմնական հետաքրքրությունն է: Այսօրվա դրությամբ մեր նախարարության առաջնային խնդիրն է աշխատել այն ուղղությամբ, որ ապագայում նման դեպքեր չկրկնվեն»,- ասել է Չխենկելին:

Նշենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի և կրթության և գիտության նախարարի որոշմամբ, հանցանքի կանխարգելման ուղղությամբ ստեղծվում է միջգերատեսչական աշխատանքային խումբ,-այս մասին որոշումը նախարարները ընդունել են հանդիպման ժամանակ:

«Հանդիպմանը մենք զրուցել են 2017 թ. դեկտեմբերի 1-ին Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործը, ինչպես նաև պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որն ուղղված կլինի նման հանցանքները կանխարգելելուն: Առանձնապես ուշադրություն է դարձվել դպրոցներում անվտանգության նորմերի խստացման և մանդատայինների դերի ուժեղացման վրա: Խմբի նպատակը լինելու է դպրոցներում՝ կանխարգելիչ, կրթական և լրատվական ակտիվությունների, հասարակական կարգի և դպրոցական կարգապահության պաշտպանության և բռնության դեմ ուղղված միջոցառումների անցկացում»,- ասել է նախարարը:

Հանդիպմանը պայմանավորվել են նաև, որ սկզբնական ժամանակում դպրոցների անվտանգությունը ապահովելու գործում ակտիվ մասնակցություն կունենան պարեկային ոստիկանության աշխատակիցները: