Այսօր Օլիմպիական պալատում Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցները անցել են իրենց փորձը:
Փորձից հետո հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և պատասխանել նրանց հարցերին:
Մամլո ասուլիսին է մասնակցել նաև Վրաստանի ներկայացուցիչ Գրիգոլ Ղիփշիձեն:
Մանկական Եվրատեսիլը բացելու է Կիպրոսի ներկայացուցիչը, իսկ վերջին մասնակիցը լինելու է Իտալիայի ներկայացուցիչ Մարիա Իսիդեփիոերեա:
Մանկական Եվրատեսիլ մրցույթը Օլիմպիական պալատում կայանալու է նոյեմբերի 26-ին: