Մամուլը նշել է այն բարձրպաշտոնյայի անունը, ում բնակարանում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին
Մամուլը նշել է այն բարձրպաշտոնյայի անունը, ում բնակարանում ձերբակալվել է Միխեիլ Սաակաշվիլին

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է ՈՒկրաինայի ազգային ոստիկանության դեպարտամենտներից մեկի ղեկավարի բնակարանում: ՈՒկրաինական LB.ua հրատարակչությունը  և TCH հեռուստաալիքը տարածում են լրատվություն, որ խոսքը վերաբերում է գնդապետ Յուրի Պոկինբորոդայի բնակարանին: Պոկինբորոդան 2015 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի մայիսը գլխավորում էր Լուգանսկի շրջանի ոստիկանության դեպարտամենտը: 2016 թվականին ստանձնել է ազգային ոստիկանության դեպարտամենտներից մեկի ղեկավարի պաշտոնը: