«Լուֆթհանզան» սկսում է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ չվերթները
Վրաստանի օդանավակայանների միության հաղորդմամբ, «Լուֆթհանզան» հունիսի 1-ից սկսում է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ չվերթները:
«Ֆրանկֆուրտից կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթը չորս անգամ ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի:
Նաև ավիաընկերությունը կկրկնապատկի դեպի Մյունխեն չվերթների հաճախականությունը, իսկ ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում, Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն օդային ճանապարհին, ավիաընկերությունը սկզբում կանոնավոր չվերթներ կիրականացնի շաբաթը չորս անգամ, իսկ մայիսի 31-ից նախատեսում է չվերթներ իրականացնել ամեն օր»,- ասել են օդանավակայանների միությունից: