«Lufthansa» ավիաընկերությունը մարտի 29-ից մինչև ապրիլի 24-ը ժամանակահատվածում չեղարկել է 23 000 չվերթ
«Lufthansa» ավիաընկերությունը մարտի 29-ից մինչև ապրիլի 24-ը ժամանակահատվածում չեղարկել է 23 000 չվերթ

«Lufthansa» ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով մարտի 29-ից մինչև ապրիլի 24-ը ժամանակահատվածում չեղարկել է 23 000 չվերթ:

Գերմանական ավիաընկերությունում հայտարարում են, որ չվերթները մեծամասամբ հետաձգվել են Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուղղություններով:

Տարածված տեղեկությամբ, առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է կրկին չեղարկվեն չվերթներ: