Լրատվամիջոցների տվյալներով, Լոս Անջելեսի և Վենտուրայի շրջաններում մոլեգնում են առնվազն վեց անտառային օջախներ, իսկ կրակը տարածվում է աղետալի արագությամբ

11:40, 09.01.2025

Լոս Անջելեսում հրդեհը տարածվում է աղետալի արագությամբ,- հայտնում է «BBC»-ն։

Առնվազն վեց անտառային օջախներ են այրվում Լոս Անջելեսում և հարևան Վենտուրա շրջանում: Պաշտոնական տեղեկություններով՝ հրդեհն այս պահին 0%-ով է մեկուսացված։

Հրդեհը տարածվել է Հոլիվուդի բլուրների վրա՝ ներառյալ այն տարածքը, որտեղ գտնվում են հայտնիների տները։

Իթոնում հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է։ Լրացուցիչ 37 000 մարդ ստիպված է եղել լքել այրվող Փալիսադեն: Ավելի քան 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Երեքշաբթի Փալիսադեի շրջանում սկսված հրդեհը դարձել է Լոս Անջելեսի պատմության մեջ ամենակործանարարը և, ըստ պաշտոնական աղբյուրների, շարունակում է տարածվել։

Նմանատիպ