Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մոսկվայում «Լուկօիլի» տնօրենների խորհրդի նախագահն ընկել է հիվանդանոցի պատուհանից և մահացել

12:32, 01.09.2022

«Լուկօիլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովն ընկել է Մոսկվայի հիվանդանոցի պատուհանից և մահացել։ Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Մագանովը դուրս է նետվել Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից և ստացած վնասվածքներից մահացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռավիլ Մագանովը բուժվում էր հիվանդանոցի վեցերորդ հարկում։

Ընկերության հիմնադրման օրվանից Մագանովն աշխատել է «Լուկօիլի» բարձր պաշտոններում։ Նա տնօրենների խորհրդի նախագահն է 2020 թվականից։ Ընկերությունը տարածված տեղեկատվության հետ կապված դեռ հայտարարություն չի արել։

Նմանատիպ