Լրատվամիջոցների տեղեկությամբ, Հայաստանի օդային տարածքում խոցվել է ռուսական ուղղաթիռ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում, Երասխի բնակավայրի մոտակայքում ընկել է ռուսական «Մի 24» ուղղաթիռը, երբ նրա ուղղությամբ կրակ է արձակվել շարժական զենիթահրթիռային համակարգից: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ուղղաթիռը խոցվել է այն ժամանակ, երբ ռուսական 102-րդ ռազմակայանի շարասյան հետ թռչում էր Հայաստանի օդային տարածքում, Ադրբեջանի սահմանի մոտակայքում:
«Հրթիռային հարձակման արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել Հայաստանի տարածքում, լեռներում», – հայտարարում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում: