Լրատվամիջոցների տեղեկությամբ, գիշերվա ընթացքում տագնապի ազդանշանը հնչել Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում
Լրատվամիջոցների տեղեկությամբ, գիշերվա ընթացքում տագնապի ազդանշանը հնչել Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքներում

Ուկրաինայում գիշերվա ընթացքում տագնապի ազդանշանը լսվել է գրեթե բոլոր քաղաքներում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվել Կիևի մերձակա շրջաններում, Խարկովում, ինչպես նաև Օդեսայի մերձակա բնակավայրերում։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարիուպոլ քաղաքը ռմբակոծվել է ռուսական նավից։

Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։