Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած ցերեկ ու գիշեր ռուս զինվորականները ռմբակոծել են Բախմուտի, Խարկովի, Կրամատորսկի և Սումիի շրջանները

12:25, 13.07.2022

Ուկրաինական Բախմուտ քաղաքի ռմբակոծությունը ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հանգեցրել է զոհերի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բախմուտ թաղամասի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

Բացի այդ, ռմբակոծության հետևանքով ավերվել կամ վնասվել են տասը բնակելի տներ։

Ռուս զինվորականները հրթիռային հարձակում են գործել Կրամատորսկ քաղաքի վրա։ Տեղացիները հայտնում են չորս խոշոր պայթյունի մասին։ Կրամատորսկը ռմբակոծվել է առավոտյան ժամը 04:00-ին։ Քաղաքի տարբեր հատվածներում հրթիռներ են ընկել։

Ռուսական օկուպացիոն ուժերի ռմբակոծությունը զոհեր է տվել նաև Խարկովի մարզում։ Ռուսական բանակի ստորաբաժանումները հրետանով ռմբակոծել են շրջանի բնակավայրերը։ Անցած օր ու գիշեր ռուս զինվորականները ռմբակոծել են նաև Սումիի շրջանը։

Նմանատիպ