Լրատվամիջոցների հաղորդմամբ, ուկրաինական ուժերը ռմբակոծել են Խերսոնի շրջանում ռուսական ուժերի շտաբն ու պահեստը
Ուկրաինական ուժերը ռմբակոծել են ռուսական զորքերի շտաբն ու պահեստը Նովայա Կախովկայում՝ ժամանակավորապես օկուպացված Խերսոնի շրջանում, որից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ոչնչացվել են երեք հրամանատարական կետեր Խերսոնում և Դարևկայում, զինամթերքի պահեստներ Լյուբիմովկայում և Խերսոնում։
Ուկրաինական կողմը հայտնում է, որ քանդվել է նաև Ինգուլ գետի վրայով անցնող կամուրջը, որով ռուսական ուժերը Նովայա Կախովկայից զենք էին տեղափոխում Խերսոն։