Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքումից ի վեր Լիբանանում զոհվել է առնվազն 380 մարդ
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Լիբանանում զոհվել է առնվազն 380 մարդ։
Լիբանանի առողջապահության նախարար Նասեր ադ-Դինը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ապրիլի 17-ին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր Լիբանանում վիրավորվել է 1122 մարդ։
Նա ասել է, որ Իսրայելը միտումնավոր թիրախավորում է շտապօգնության աշխատակիցներին և բժշկական անձնակազմին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր զոհվել է առնվազն 2882 և վիրավորվել 8768 մարդ։
Հրադադարի մասին համաձայնագրին չնայած՝ Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են հարձակվել միմյանց վրա, և երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են համաձայնագիրը խախտելու մեջ։