Լրատվամիջոցների հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը փակ հանդիպումներից մեկի ժամանակ, Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավոր տարբերակների մասին հարցեր է տվել
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Դոնալդ Թրամփը փակ հանդիպումներից մեկի ժամանակ, Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավոր տարբերակների մասին հարցեր է տվել

«Ռոյթերս» լրատվական գործակալության տեղեկությամբ, մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փակ հանդիպումներից մեկի ժամանակ, Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հնարավոր տարբերակների մասին հարցեր է տվել:

Ըստ «ռոյթերսի», հանդիպմանը, որը տեղի է ունեցել Օվալաձև գրասենյակում, մասնակցել են փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և նորանշանակ պաշտպանության քարտուղար Քրիստոֆեր Միլլերը:

«Նա տարբերակներ հարցրեց: Նրանք ներկայացրեցին մի քանի սցենարներ, և նախագահը վերջապես որոշեց նման քայլի չդիմել», – ասում է հրապարակման աղբյուրներից մեկը:

Սպիտակ տունը չի մեկնաբանել այդ տեղեկությունը: