Լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը, ով փորձել է ինքնահրկիզվել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ, մահացել է

19:38, 26.02.2024

ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը, ով փորձել էր ինքնահրկիզվել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան մոտ, մահացել է։

Ոստիկանության տվյալներով՝ մահացածը 25-ամյա Ահարոն Բաշնելն է, ով Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի բնակիչ էր։

Ինչպես գրում է «BBC»-ն, ինքնահրկիզվելուց առաջ նա ասել է, որ «այլևս չի մասնակցելու ցեղասպանությանը»։ Բացի այդ, սոցցանցերում տարածված տեսանյութում  տղամարդը ինքնահրկիզվելուց հետո վանկարկում է՝ «Ազատություն Պաղեստինին»։

Վաշինգտոնի ոստիկանությունը չի հաստատել տեսանյութի իսկությունը։

Նմանատիպ