Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ «Ազովստալում» գտնվող վիրավոր զինվորները կտեղափոխվեն ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ «Ազովստալում» գտնվող վիրավոր զինվորները կտեղափոխվեն ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ «Ազովստալում» գտնվող վիրավոր զինվորները կտեղափոխվեն ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այս կապակցությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն, այսպես կոչված Լռության ռեժիմ և մարդասիրական միջանցքի բացում, որով վիրավոր զինվորներին կտեղափոխեն Նովոազովսկ, որը ներկայումս վերահսկվում է ռուս զինվորականների և անջատողականների կողմից։

Ուկրաինացի պաշտոնյաներն այս պահին որևէ մեկնաբանություն չեն տվել։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության «Վոստոկ» բրիգադի հրամանատարը հայտարարել էր, որ «Ազովստալից» սկսվել է ուկրաինական զորքերի տարհանումը։ Նա նաև հայտնել է, որ մի քանի ուկրաինացի զինվորականներ՝ սպիտակ դրոշներով, առավոտյան դուրս են եկել Ազովստալից՝ տարհանման շուրջ բանակցություններ վարելու։