Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, ՀԴԲ-ն առգրավել է լրագրողի բջջային հեռախոսը, նոութբուքերը, ձայնագրիչը, դյուրակիր կոշտ սկավառակը և խելացի ժամացույցը Washington Post-ի լրագրողի տան խուզարկության ժամանակ
Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկել է Washington Post-ի լրագրողի տունը՝ ազգային անվտանգության տեղեկատվության արտահոսքի հետաքննության շրջանակներում։
NBC News-ի տվյալներով՝ գործակալները առգրավել են լրագրողի բջջային հեռախոսը, աշխատանքային և անձնական նոութբուքերը, ձայնագրիչը, դյուրակիր կոշտ սկավառակը և խելացի ժամացույցը։
Հետաքննությունն ուղղված է պետական կապալառու Աուրելիո Պերես-Լուգոնեսի դեմ, ով մեղադրվում է գաղտնի տեղեկատվություն անօրինական կերպով պահելու մեջ։ ՀԴԲ-ի տվյալներով՝ նա գաղտնի տեղեկատվություն է հավաքել առանց թույլտվության։ Հրատարակության համաձայն՝ լրագրողին ասել են, որ նա հետաքննության առարկա չէ, սակայն, գլխավոր դատախազի խոսքով, Պենտագոնը խնդրել է խուզարկել լրագրողի տունը, «ով ստանում և հրապարակում էր գաղտնի տեղեկատվություն»։
Դատավորը արգելել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին ուսումնասիրել լրագրողից առգրավված սարքերը՝ հրամայելով միայն պահել դրանք մինչև գործի լիակատար լուծումը։
Մամուլի ազատության պաշտպանները նշում են, որ սա աննախադեպ քայլ է, որը խաթարում է խոսքի ազատությունը, խոչընդոտում լրագրողական գործունեությունը և ստեղծում է վտանգավոր նախադեպ։