Լրագրողներն առանց սահմանների. Մզիա Ամաղլոբելին և Գուրամ Մուրվանիձեն պետք է անհապաղ ազատ արձակվեն
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին և Գուրամ Մուրվանիձեին։ Այս մասին կազմակերպությունը գրում է X սոցիալական ցանցում։
«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը պահանջում է անաչառ հետաքննություն անցկացնել «Batumelebi»-ի և «Netgazeti»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի և «Batumelebi»-ի օպերատոր Գուրամ Մուրվանիձեի ձերբակալության վերաբերյալ: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։