Լոնդոնում, Դաունինգ սթրիթում, տեղի է ունենում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Մեդիան հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Քիր Սթարմերը խոստացել է աջակցել Ուկրաինային։
Իր հերթին, Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սթարմերին՝ կողքին կանգնելու համար։
Ավելի ուշ առաջնորդները կմասնակցեն «Ցանկացող երկրների կոալիցիայի» հանդիպմանը, որի ընթացքում կքննարկեն Ուկրաինայի պաշտպանության ուժեղացման հարցը։
Մեդիայում տարածված տեղեկության համաձայն՝ Քիր Սթարմերը «Ցանկացող երկրների կոալիցիայի» հանդիպման ընթացքում, ձմռան մոտենալու պայմաններում, կհայտարարի ռուսական հարձակումներից պաշտպանվելու նպատակով 100-ից ավելի հակաօդային հրթիռների վաղաժամ փոխանցման մասին։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահին այս տարի արդեն երրորդ անգամ հյուրընկալել է արքա Չարլզը՝ Ուինձորի պալատում։