Լոնդոնի քաղաքապետի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները Սադիկ Խանի մասին սարսափելի և անընդունելի են
ԱՄՆ նախագահի մեկնաբանությունները Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի մասին սարսափելի և անընդունելի են, հայտարարել է Սադիկ Խանի խոսնակը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ Լոնդոնը ցանկանում է անցում կատարել շարիաթի օրենքների՝ ներկայիս քաղաքապետի օրոք։
«Մենք չենք պատրաստվում արձագանքել սարսափելի և անընդունելի մեկնաբանություններին։ Լոնդոնը աշխարհի ամենամեծ քաղաքն է, այն ավելի անվտանգ է, քան ԱՄՆ խոշոր քաղաքները, և մենք ուրախ ենք այստեղ ողջունել ԱՄՆ քաղաքացիների ռեկորդային թվաքանակ», – ասել է Սադիկ Խանի խոսնակը։
Սադիկ Խանը, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը, ընտրվել է 2016 թվականին։